Վերջին օրերին Երևանում շատացել են երթուղայիններում գրպանահատության դեպքերը. ինչպե՞ս խուսափել ու պաշտպանվել դրանցից
Երևանում ահավոր շատացել են երթուղայիններում կատարվող գրպանահատության դեպքերը։ Վերջին օրերին արդեն 10-րդ նմանատիպ դեպքն եմ լսում։ Գողանում են թե՛ տղաներից, թե՛ աղջիկներից։ Մեր հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի։ 10-ից մեկը միայն կգնա, բողոք կգրի։ Մնացածը «լավ տղա» են խաղում, ասում են՝ թքած, ու անցնում առաջ՝ դրանով իսկ սրիկաներին հնարավորություն տալով հերթական անգամ թալանելու մեկ ուրիշի հալալ քրտինքով վաստակած գումարը։ 2 դեպքի էլ ականատես են եղել մտերիմներս: Գրպանահատները հիմնականում լինում են 3 կամ 2 հոգով: Լինում են շատ խառնված իրավիճակում, հայացքն անընդհատ պտտվում է, և տպավորություն են ստեղծում, թե միայնակ են, ձեզ վրա ընկնելու իմիտացիա են ստեղծում։ Ձեռքին ունենում են շարֆ, պայուսակ կամ տոպրակ, որը քողարկում է նրանց ձեռքերի հմուտ աշխատանքը: Թիրախավորում են այն մարդկանց, ովքեր զբաղված են խաղ խաղալով կամ հեռախոսով նամակներ գրելով: Հանդիպում են հիմնականում ամսվա սկզբի օրերին, ամսվա կեսին՝ 15-16-ին, և հիմնականում ամսվա վերջին օրերին, այսինքն՝ աշխատավարձի օրերին, իսկ տոնական աժիոտաժի ժամանակ հանդիպում են ամեն օր:
Գրպանահատների կարելի է հանդիպել հիմնականում 39, 8, 50 համարի երթուղայիններում, 44 համարի ավտոբուսում: Եթե գիտեք այլ երթուղայիններում պատահած դեպքեր, ասացեք, տեղեկացնենք մարդկանց, որ զգոն լինեն այդ համարներից օգտվելիս։
Արմեն Գևորգյան.ֆեյսբուք