Աղջիկը սպանել է ընկերոջը տեսանյութ պատրաստելու համար
Միննեսոտայի բնակչուհի Մոնալիսա Պերեսը խոստովանել է իր ընկերոջ չկանխամտածված սպանության մեջ և հետագա10 տարիները հսկողության տակ կանցկացնի, հայտնում է Star Tribune-ը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ զույգը փորձել է նկարահանել «պատմության ամենավտանգավոր հոլովակներից մեկը», որպեսզի հետո հրապարակեն YouTube-ում:
Վիդեոբլոգերները փորձել են՝ արդյոք կդիմադրի կրծքին դրած գիրքը ատրճանակի կրակոցին:
Աղջկա խոսքերով՝ այս գաղափարը ընկերոջն էր պատկանում: