Իրավապահները ուսումնասիրում են Ջիգարխանյանի հագուստը՝ հոգեմետ դեղերի հայտնաբերման նպատակով
Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծական սկանդալը նման է լավ դետեկտիվի, հայտնում է ռուսական News-R կայքը:
Զույգի ամուսնալուծությունից հետո նորանոր մանրամասներն են լույս աշխարհ դուրս գալիս:
Այսպես. Վիտալինան հեռուստատեսությամբ ցուցադրման համար ներկայացրել էր կադրեր՝ դերասանի կաբինետում տեղադրված տեսախցիկից։ Այժմ Վիտալիայի դեմ մեղադրանք է առաջադրված «անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման» հոդվածով։
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաստատում է, որ կինը կարող էր հայտնի դերասիանի կամքը ճնշելու համար նրան հոգեմետ նյութեր տալ։
Ջիգարխանյանի նախկին կնոջ անօրինական գործունեության վերաբերյալ ապացույցներ հավաքելու համար դերասանի հագուստը ներկայացրել են փորձաքննության։
Նաև փաստաբանը ծրագրում է բողոքարկել փաստը, որ Վիտալինան դարձել է դերասանի ողջ կարողության սեփականատեր։