2-ամյա ռուս աղջիկը խաշվել է եռման ջրից
Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան շրջանի Պուշինա քաղաքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երեխայի մայրը դուրս էր եկել շան հետ զբոսնելու, իսկ փոքրիկին թողել էր լոգարանում: Առանց մեծահասակների մնացած երեխան բացել է ծորակը՝ եռման աստիճանի:
Վերադառնալով տուն, մայրը շտապ օգնություն է կանչել, սակայն արդեն ուշ է եղել. երեխան մահացել է ջերմային շոկից:
Քննվում են դեպքի մանրամասները: