Սելենա Գոմեսը մեղարդվում է 15-ամյա աղջկան ինքնասպանության դրդելու մեջ
ԱՄՆ բնակիչ Ջոն Հերնդոնը կարծում է, որ հայտնի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը մեղավոր է իր 15-ամյա դստեր մահվան մեջ, հայտնում է Life.ru-ն:
Աղջիկը ինքնասպան է եղել՝ «13 պատճառ» բազմասերիանոց ֆիլմի 1-ին սեզոնը դիտելուց հետո, որի պրոդյուսերն է Սելենա Գոմեսը:
- Սելենա Գոմեսը և Netflix-ը պետք է հասկանան, որ ոչ բոլորն են հասկանում ֆիլմը: Որոշ մարդիկ պայքարում են դեպրեսիիայի հետ և կարող են դիտել դա սխալ պահի և այդ դեպքում ֆիլմը կարող է հիմք հանդիսանալ ճակատագրական գործողությունների:
Հերնդոնը ավելացրել է, որ պատրաստվում է դատի տալ ընկերությանը նրա համար, որ ադեն սերիալի 2-րդ սեզոնն է նկարահանվել:
Նշենք, որ «13 պատճառ» բազմասերիանոց ֆիլմի գլխավոր հերոսուհին ինքնասպան է լինում և իր դասընկերները ամեն անգամ մի ձայնասկավառակ են գտնում, որտեղ աղջիկը բացատրում է, թե ինչու է նման քայլի գնացել:
Ըստ քննադատների՝ սերիալը ռոմատիզացնում է ինքնասպանությունը: