Ովքեր են այս տարվա ամենահարուստ երաժիշտները. «Forbes» (լուսանկարներ)
Forbes-ի հրապարակած աղյուսակում 2016-ի հունիսի 1-ից 2017-ի հունիսի 1-ը Պի Դիդդիի եկամուտը 130 մլն դոլլար է կազմել: Bad Boy Family Reunion Tour համերգաշարից ստացած եկամուտը չհաշված, երաժիշտը իր անձնական բրենդի հագուստներն է վաճառել և ավարտել գովազդային պայմանագիրը բրիտանական Diageo ալկոհոլային ընկերության հետ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բեյոնսեն: Նրա վերջին Lemonade ալբոմը, որ քննադատների և երկրպագուների կողմից լավ էր ընդունվել, նրա The Formation World Tour-ի համերգներից ստացված եկամուտները իրեն բերել են 105 մլն. դոլլար:
Ցուցակում երրորդ տեղն է զբաղեցրել կանադացի ռեփեր Դրեյքը, ով վաստակել է 94 մլն. դոլլար: