Ավարտվեց Battle of BF 2012 - ը
Դեկտեմբերի 21-ին հայաստանյան street dance-ի ներկայացուցիչ Battle Freeze թիմը' իր դուստր թիմեր N185 միջն. դպրոցի Art Drive Crew և «Զովունի» մշակույթի տան Slim Dance Crew թիմերի հետ եզրափակեց 2012-ը' Battle of BF 2012 մրցությամբ: Մասնակիցները 8-ից 14 տարեկան երեխաներ էին' street dance-ի սիրահարներ, ովքեր մրցության միջոցով կարողացան պարի մեջ ցուցադրել իրենց վարպետությունն ու նաև մատնանշեցին հետագա անելիքները:
Կազմակերպիչ Արտակ Մուսաելյանը Operativ.am – ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը կայացել է երեք փուլով' խմբային շոու պար, Popping Dance և Break battle: Ժյուրիի կազմում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին' արվեստաբան, ճարտարապետ Հարություն Հարությունյանը, ով գնահատում էր մասնակիցների դերասանական վարպետությունը, հայաստանյան popping dance-ի ներկայացուցիչ Լինա Խաչատրյանը, ով գնահատում էր պարի էներգիան և մեկ հյուր ռուսաստանից' 80-ականների ռուսաստանյան Street dance-ի (break dance-ի հին դպրոցի) ներկայացուցիչ Դմիտրի Իվանովը ' ով գնահատում էր շարժումների կատարման վարպետությունը:
«Մրցության հաղթողները դարձան Battle Freeze հիմնական թիմի լիիրավ անդամներ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակն ու վստահեցրեց, որ Battle of BF մրցույթը դառնալու է ամենամյա:
«Չնայած street dance-ը Հայաստանում ամենատարածված պարաոճը չէ, բայց վերջին տարիների ընթացքում այն կարողանում է դանդաղ բայց հաստատուն ճանաչում ձեռք բերել հատկապես երիտասարդների շրջանում' ում դուր է գալիս պարաոճի էներգետիկ ու էքստրեմալ գեղեցկությունը»,- եզրափակեց իր խոսքը մրցույթի կազմակերպիչը: