Եկեք սիրենք Հենոյին՝ ֆուտբոլի համար, ոչ թե ֆուտբոլը՝ Հենոյի համար
Այն բանից հետո, երբ Ինտերն ու Բորուսիան հետաքրքրություն հայտնեցին Մխիթարյանին ստանալու, Մոուրինյոն հաստատել է, որ Հենոն կխաղա երկրորդ կարգի Բրիստոլ Սիթի թիմի հետ առաջիկա խաղում։
Հիմա չի բացառվում, որ եթե լավ խաղաց, ապա Մխիթարյանը կմնա Մանչեսթեր Յունայթեդում ու թե Մանչեսթերը, և թե Մաուրինյոն նորից կդառնան հայության երկրպագության օբյեկտները։
Չէ, ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք՝ դուք ֆուտբոլ չէ, որ երկրպագում եք:
Բոքսի ամերիկյան ֆորումներում, որոնք կարդալուն ամեն օր շատ ժամանակ եմ հատկացնում (պրոֆեսիոնալ բոքսի ֆան եմ), կա այսպիսի համընդհանուր մոտեցում. ֆորումի մասնակիցը, որն անընդհատ մեկնաբանում է մի կոնկրետ բռնցքամարտիկին վերաբերող նորությունները, բայց մասնակցություն չի դրսևորում մյուս բոքսերների հետ կապված քննարկումներում, մեղմ ասած՝ լավ վերաբերմունքի չի արժանանում, նրան անընդհատ կոպտում են, որ նա բոքսի ֆան չէ, այլ ինչ որ մեկի անձնական ունեցվածք (nuthugger)։
Ասածս ինչ է՝ ժողովուրդ ջան-եկեք սիրենք Հենոյին՝ ֆուտբոլի համար, ոչ թե ֆուտբոլը՝ Հենոյի համար:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք