Եվ այս ամենի՝ քաղաքային ռաբիս լուսազարդարանքի վրա ծախսվել է 54 միլիոն դրամ
Դարձյալ խոշոր բարեփոխում տեղի ունեցավ մեր երկրում: Հրապարակում վառվեցին տոնածառի լույսերը:
Տոնածառի մոտ հարսանիքի քավորի կեցվածքով կանգնած Տարոն Մարգարյանի և ազաբաշու տեսքով փոխքաղաքապետի շուրջբոլորը ,«կասկաներով» մանուկներ ու պատանիներ էին 9չգիտեմ, մեզանում հոկեյ սպորտաձև կա՞, թե՞ ոչ):
Համերգային մասը լացելու էր. խղճուկ, ճլոխանային մակարդակ: Անցյալ դարի 70-ականներին Պիոներ-պալատներում պարարվեստի ու երգարվեստի ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ կային, քան հիմա:
Հիմա պարի փոխարեն մեր երեխաներին ու պատանիներին աերոբիկա են սովորեցնում, երգի փոխարեն՝ մլավոց: Բա հագուստնե՞րը, հագուստների գույնե՞րը: Որտեղի՞ց են գտնում այդքան անճաշակ փալասփուլուս ու հագցնում խմբերին:
Կենդանիների «ֆուտլյարներն» էլ պակաս սարսափելի չէին:
Եվ այս ամենի, նաև՝ սայլուտ-մայլուտների, քաղաքային ռաբիս լուսազարդարանքի վրա ծախսվել է 54 միլիոն դրամ:
Կիմա Եղիազարյան. Ֆեյսբուք