Զբոսաշրջության միջոցով պետք է աշխարհին ներկայացնել այն, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի վարկանիշն աշխարհում
Ցավոք սրտի, Հայաստանում ազգային կոլորիտի, ազգային տեսակի, ազգային ինքնության ու ինքնագիտակցության առումով մենք լուրջ խնդիրներ ունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» համույթի հիմնադիր, ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով' զբոսաշրջության մեջ առաջնային պլան է մղվել հյուրանոցային բիզնեսը, սակայն դա պետք է վերջին տեղում լինի: Զբոսաշրջությունը պետք է լինի ոչ թե սպասարկման ոլորտ, այլ մեր պետության կեղմից վարվող արտաքին քաղաքականություն:
Գագիկ Գինոսյանի խոսքով' մեր պետությունը զբոսաշրջության միջոցով պետք է աշխարհին ներկայացնել այն, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն աշխարհում: Պետք է ուշադրություն դարձվի ազգային մշակույթը զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնելու հարցերին: Կարելի է, գյուղական կոլորիտով հյուրանտներ հիմնել, որ զբոսաշրջիկներն ավանդական հայկական գյուղական տան մթնոլորտում ճաշակեն մեր ավանդական գյուղական ուտեստները: