Ուկրաինացի ուսուցիչները ձերբակալվել են իրենց աշակերտներին թմրանյութ վաճառելու համար (լուսանկարներ)
Ուկրաինական Լվովի շրջանում մասնագիտությամբ ուսուցիչ ամուսինները ԵՄ-ից ներկրված տարբեր տեսակի թմրամիջոցներ են վաճառել իրենց աշակերտներին: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը, փոխանցում է Ukraina.ru-ն:
Մեղադրյալները ձերբակալվել են. նրանց սպառնում է 12 տարվա ազատազրկում:
Ամուսիններից մեկն աշխատել է պատմության և կենսագործունեության անվտանգության հիմունքներ առարկաների, իսկ մյուսն՝ անգլերենի ուսուցիչ:
Ոստիկանները նրանց մոտ գտել են և առգրավել 250.000 (մոտ 9.300 դոլար) ուկրաինական գրիվեն արժողությամբ թմրանյութ:
Մասնավորապես հայտնաբերվել են 0,5 լ ացետիլացված ափիոն, 200գ ամֆետամին, ինչպես նաև մետամֆետամինի պատրաստման համար օգտագործվող նյութեր: