17-ամյա շվեդուհուն բռնաբարել են և այրել սեռական օրգանները
Շվեդական Մալմե քաղաքում երիտասարդների մի խումբ բռնաբարել է 17-ամյա աղջկան, ապա այրել նրա հեշտոցը: Այս մասին հայտնում է Թվիթթերի օգտատերի PeterSweden-ը:
Նա նշել է, որ շվեդական ԶԼՄ-ները գրել են բռնաբարության մասին, բայց բաց թողել աղջկա սեռական օրգանները կրակով վնասելու մասին տեղեկությունը: Այս մասին նա իմացել է Մալմեյի բնակիչներից:
Բռնաբարությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին քաղաքի կենտրոնում՝ մանկական խաղահրապարակում:
Դեպքի հետ կապված ոստիկանությունը քաղաքի աղջիկներին զգուշացրել է, որ օրվա մութ ժամերին միայնակ դուրս չգան տանից (նշենք, որ Շվեդիայում դեկտեմբերի լուսավոր օրը տևում է 16 ժամ):