Ֆինն պատգամավորը սեռական ոտնձգություն է կատարել գործընկերոջ հանդեպ
Ֆիննական պառլամենտի պատգամավոր Տեուվո Հակկարայնենը տոնական խնջույքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ փորձել է համբուրել իր գործընկերուհի պատգամավոր Վեերա Ռուոխոյին: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Ճակատագրի հեգնանքով՝ դեպքը տեղի է ունեցել հենց նույն ամսին, երբ պառլամենտը քննարկում էր սեռական ոտնձգությունները ֆիննական հասարակությունում:
Դեպքից հետո Հակկարայնենը որոշում է կահացրել ինքնակամ հեռանալ կուսակցության առաջնորդի տեղակալի պաշտոնից: Կուսակցականները նաև նախազգուշացրել են նրան, որ եթե նման դեպք կրկնվի, ապա նրան ուղղակի կհեռացնեն կուսակցությունից: