Նորվեգացուն ձերբակալել են ՌԴ ռազմածովային պաշտպանության մասին հետաքրքրվելու համար
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Նորվեգիայի քաղաքացի Ֆրուդե Բերգին, ով մեղադրվում է լրտեսության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ մեղադրանքի նա պետք է հսկողության տակ մնա մինչև 2018 թվականի փետրվարի 5-ը:
Ըստ ԶԼՄ-ների՝ Ֆրուդե Բերգը ձերբակալվել է Մոսկվայում հատուկ օպերացիայի ժամանակ: Ըստ նրանց՝ լրտեսը ցանկացել է փաստաթղթեր ստանալ ՌԴ ռազմածովային պաշտպանության զորքերի մասին:
Ըստ հետաքննության՝ այս փաստաթղթերը նորվեգացուն տրամադրել է ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Ժիռնյուկը, ով արդեն մեղադրվել էր ԱՄՆ-ի համար լրտեսության մեղադրանքով: