Նոր տարվա ավանդույթ դարձած «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմն այլևս չեն ցուցադրի
Նոր տարվա տոնից առաջ «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» («Ирония судьбы, или С легким паром») ֆիլմի ցուցադրությունը 10 տարվա մեջ առաջին անգամ Ռուսական առաջին ալիքը չի ցուցադրելու: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ աղբյուրի խոսքերի՝ պատճառը տոնական եթերով ֆիլմերի բաշխումն է՝ չկրկնվելու նպատակով:
Այսպես. «Ճակատագրի Հեգնանքը» ֆիլմի հանդեպ իրավունքները տնօրինում է «Մոսֆիլմ» ընկերությունը, ով ցուցադրության պայմանավորվածություն ունի «Россия 1» հեռուստաալիքի հետ:
Դրա փոխարեն՝ Առաջին ալիքը կստանա իրավունք ցուցադրել «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը» («Иван Васильевич меняет профессию») և «Կովկասի գերուհին» («Кавказская пленница») ֆիլմերը: