«ԻՊ»-ի դեմ հաղթանակը կլինի մինչև փետրվարի վերջ. Մակրոն
Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական միությունը պետք է փակվի փետրվարին, որին կհետևի Իրաքում ահաբեկչական խմբավորման դեմ պայքարները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը:
Նա ասել է, որ քանի որ Իրաքի վարչապետ Աբադին հայտնել է պատերազմի ավարտի մասին և «ԻՊ»-ի պարտության, ուրեմն Սիրիայում հաղթանակը մինչև փետրվարի վերջ կլինի:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պնդելու է խաղաղ բանակցությունների իրականացումը սիրիական 6 տարվա կոնֆլիկտի հարցով:
Միևնույն ժամանակ ֆրանսիայի ղեկավարը չի հայտնել իրենց դիրքորոշումը ՄԱԿ-ի բանակցային միջամտության հարցով: