Ձերբակալվել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գլխավորած ավազակախումբը
Ավազակախմբի անդամներին, ովքեր քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի վերահսկողության տակ են եղել, ձերբակալել են Մոսկվայի շրջանում: Նրանց բռնել են շորթման կասկածանքով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով իրավապահ մարմինների հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդվում է, նրանք տեղացի ձեռնարկատիրոջը սպառնում էին և նրանից 80 000 ռուբլի պահանջում:
Խուզարկության ժամանակ նրանց մոտ գտել են երկու ատրճանակ, փամփուշտներ, ինչպես նաև կեղծ վկայագրեր:
Նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպասվում:
Հիշեցնենք, որ Զախարի Կալաշովը կալանքի տակ է շորթման գործով: