Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանական մաֆիայի առաջնորդ Լոտու Գուլիի նկատմամբ (լուսանկարներ)
Ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը, ադրբեջանական մաֆիայի առաջնորդ Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), հեռակա կարգով ձերբակալվել է Մոսկվայի դատարանի կողմից: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը:
Դա կապված է մասնավորապես այն ակտիվության հետ, որը «օրենքով գողը» ցուցաբերել է Ռուսաստանում: Փաստորեն նա իրեն պահել է, ինչպես «համար մեկ օրենքով գողը»՝ ամեն տեղ իր մարդկանց դնելով:
Նադիր Սալիֆովը, ով այս պահին Թուրքիայում է գտնվում, հեռակա կարգով ձերբակալվել է մոսկովյան դատարանի կողմից՝ առևանգումների և խաբեության մեջ մեղադրվելով:
Բոլոր մեղադրանքները վերաբերում են ադրբեջանցիներ առևանգելուն և նրանից գումար շորթելուն: