Ուկրաինայի Հերսոն շրջանում տեղադրվել է հայկական խաչքար (լուսանկար)
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին Հերսոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար:
Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է խաչքարը:
Հուշարձանի բացմանը մասնակցել են Հերսոնի շրջանային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ, Ուկրաինայի հայերի միության Հերսոնյան տարածաշրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից:
Ուկրաինայի հայերի միության Հերսոնյան տարածաշրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը, համայնքում երկար ժամանակ սպասել է հուշարձանի տեղադրմանը: «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին»:
Ինչպես գիտեք, Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ միջոցառումները կանոնավոր կերպով անցկացվում են Ուկրաինայում և մայրաքաղաքի շրջաններում: Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր Ուկրաինայում, ևս 10 խաչքար արդեն Ուկրաինայի ծրջաններում, դեռ շարունակվում են տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2010 թ. Նոյեմբերին խաչքարերի ստեղծման արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: