25 ավտովթար ընդամենը երեք օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 35 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է գողության 30, խարդախության 11, անձի առևանգման 4, յուրացման 2, շորթման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: