ԱՄՆ-ն Եվրոպայի օդային բազաների համար նախատեսել է 200 մլն. դոլար ծախսել
ԱՄՆ պատրաստվում են ծախսել 214 մլն դոլար Իսլանդիայի, Նորվեգիայի և Արևելյան Եվրոպայի երկրների ավիաբազաների կառուցման և նորացման համար, որպեսզի «ճնշեն ռուսական ագրեսսիան»: Այս մասին գրում է Air Force Times-ը:
Ըստ նախագահ Թրամփի դեկտեմբերի 12-ին ստորագրած բյուջեի համաձայն, ВВС-ն կստանա իրավունք գնելու և կառուցելու տարածք՝ երկրի սահմաններից դուրս:
Air Force Times-ի տվյալներով այս բազաներից մի քանիսում F-22 Raptor և F-35 կործանիչներ կտեղադրեն: Խմբավորումները պլանավորում են ուժգնացնել Հյուսիսային և Բալթիկ ծովերում:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանին Եվրոպայում ետ պահելու համար ԱՄՆ բյուջեից 2018թ.-ին նապատեսվել է 4.6 մլրդ դոլար ծախսել, որոնցից 350 մլն.-ը կհատկացվի Ուկրաինայում ռազմական օգնության համար: