85-ամյա իռլանդացին որոշել է դառնալ միասեռական՝ հարկերից խուսափելու համար
Իռլանդիայի Դուբլինի բնակիչ 85-ամյա Մեթը որոշել է միասեռական ամուսնություն կնքել իր ընկերոջ հետ, որպեսզի խուսափի հետագա ժառանգության հարկերից: Այս մասին գրում է The Irish Times-ը:
Մեթի ապագա ամուսին Մայքլ Օ՛Սալլիվանը հայտնում է, որ նրանք արդեն ավելի քան 30 տարի է իրար ճանաչում են, և ինքը իր ծեր ընկերոջ մասին հոգ է տանում: Մեթը մի պահ որոշեց իր տունը կտակել ընկերոջը, սակայն տեղական օրենքներով, վերջինս պետք է 33 տոկոս հարկ վճարի դրա համար:
Ընկերները մի որոշում են կայացրել, որը թույլ կտա նրանց խուսափել հարկերից. այն է՝ միասեռական ամուսնությունը, որը Իռլանդիայում օրինականացվել է 2015-ից:
Երկու տղամարդիկ էլ հայտնում են իրենց հետերոսեքսուալության մասին, սակայն կարծում են, թե իրենց որոշումը վատ միտք չէ:
Ամուսնությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին: