Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ ընդհարման հետևանքով շուրջ 60 Ազգային գվարդիականներ վնասվածքներ են ստացել
Քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլու գաղափարակիցների հետ Կիևի կենտրոնում ընդհարման արդյունքում տուժել են ուկրաինական Ազգային գվարդիայի 60 աշխատակիցներ, հայտում է Новая Газета-ն՝ հղում տալով պաշտոնական տվյալներին:
15 գվարդիականներ հոսպիտալացվել են, նրանցից 13-ը թունավորում են ստացել գազից, մեկը դեմքի վնասվածք, մյուսը՝ գլխի վնասվածք (նրա կապյուշոնի մեջ պայթուցիկ է ընկել):
Սաակաշվիլու կողմնակիցները կիրակի օրը նորից անցկացրել են Ուկրաինայի նախագահի «իմպիչմենթի համար արշավը»: Նրանք փորձել են Հոկտեմբերյան պալատը գրավել, որպեսզի այնտեղ կոորդինացիոն շտաբ կազմակերպեն: Սակայն Ազգային գվարդիականները մուտքը փակել են:
Ընդհարման ընթացքում կիրառվել են արցունքաեր գազ, կրակմարիչներ և լուսաձայնային նռնակներ: