Պենտագոնը 100 մլն դոլարից ավելի գումար է ծախսել ՉԹՕ-ների ուսումնասիրության վրա
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, խոստովանել է, որ 5 տարի շարունակ իրականացրել է Advanced Aviation Threat Identification Program գաղտնի ծրագիրը, որի շրջանակում չհայտնաբերված թռչող օբյեկների (ՉԹՕ) մասին ուսումնասիրություններ է կատարել: Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:
Ծրագիրն իրականացվել է 2007-2012թթ. ընթացքում՝ տարեկան 22 մլն դոլար ֆինանսավորմամբ:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ծրագիրը շարունակում է ընթացքի մեջ մնալ, ինչը նշականում է, որ մասնագետներն ուսումնասիրում են ՉԹՕ-ների վերաբերյալ տեղեկությունները:
Գերատեսչության խոսնակը ընդգծել է, որ ծրագիրն ավարտվել է, քանի որ ֆինանասավորման կարիք ունեցող ավելի հրատապ ծրագրեր են եղել: