42-ամյա Ջոլին կրկին փայլել է նրբագեղ կերպարով (լուսանկարներ)
Վերջերս 42-ամյա Անջելինա Ջոլին ավելի հաճախ է ներկայանում հասարակական միջոցառումներին և հոլիվուդյան երեկույթներին և ամեն անգամ երկրպագուներին հիացնում է գեղեցիկ տեսքով:
Նյու Յորքի Ուոլ Սթրիթ փողոցի ռեստորաններից մեկում կայացել է ՄԱԿ-ի թղթակիցների ասոցիացիայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը դերասանուհին եկել էր երեխաների հետ միասին:
Հոլիվուդյան գեղեցկուհին դարձել է երեկոյի գլխավոր աստղը՝ ներկայանալով նրբագեղ դասական ոճով: Վերջինս ընտրել է Ralph&Russo-ի սև ատլասե զգեստով և երկար ձեռնոցներով: Ջոլիի երեխաները ևս պահպանել էին միջոցառման black tie «դրես կոդը»:
Մրցանակաբաշխության ժամանակ ջոլին արժանացել է «2017 թվականի համաշխարհային քաղաքացի» մրցանակին: