Չի կարելի այսպես մոլորության մեջ գցել ու ակնհայտ ապատեղեկատվություն հաղորդել հանրությանը
Հենց այս պահին ՛՛ԱՐՄԵՆԻԱ՛՛ հեռուստաընկերությունով դիտում եմ ՛՛Ռ-Էվոլյուցիա՛՛ հաղորդումը, որի հյուրն է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Անկեղծ ասած, ապշած եմ պարոն Կոստանյանի կողմից արտահայտած դիրքորոշումներից, որոնք վերաբերում են ՄԻԵԴ վճռի կատարման անհնարինության հետ:
Չի կարելի այսպես մոլորության մեջ քցել ու ակնհայտ ապատեղեկատվություն հաղորդել հանրությանը:
ՄԻԵԿ 46-րդ հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
Եթե Հայաստանի Հանրապետությունը որևի գործով հանդիսանում է կողմ, նա պարտավոր է կատարել դատարանի վճիռը և վերջ:
Եթե չես կատարում, դա բոլորովին այլ հարց է, բայց որևէ անհնարինության մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդպիսի իրավական հիմք առհասարակ ՄԻԵԿ-ով գոյություն չունի:
Կարծում եմ, որ կարելի է հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը, ինչն ավելի ազնիվ կլինի ու հարգանքի արժանի:
Մնացած ամեն ինչ ուղղակի քարոզչություն է..
Հ.գ. Այս թեմայի մասին առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետը:
Նորայր Նորիկյան.ֆեյսբուք