ԱՄՆ-ում «քրեական Սանտան» կողոպուտի փորձի ժամանակ խցանվել է ծխնելույզում (լուսանկար)
Կալիֆոռնիայում տղամարդը փորձել է թալանել գրասենյակը, սակայն ծխնելույզով ներս մտնելու փորձի ժամանակ խցանվել է այնտեղ և ստիպված է եղել փրկարարների կանչել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սիթրես Հայթս քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Օրինապահները հայտնել են, որ չորեքշաբթի զանգ են ստացել տղամարդուց, որը ասել է, որ խցանվել է խողովակում: Ոստիկանությունն ու փրկարարները կանչի են մեկնել: Չկայացած կողոպտիչը, որին տվել են «քրեական Սանտա» մականունը, Կալիֆոռնիայի Ռոքլին քաղաքի 32-ամյա բնակիչ Ջեսի Բերբուրին է եղել:
Ինչպես նշվում է` ամերիկացին ծխնելույզով ցած է սահել՝ ցանկանալով ներխուժել գրասենյակի տարածք, սակայն խցանվել է ճանապարհին:
Փրկարարներին հաջողվել է հատուկ սարքավորման օգնությամբ դուրս հանել նրան այնտեղից: Ամերիկացին չի տուժել: