Ինչու է Լոնդոնի կենտրոնը պատված երկաթե փոքրիկ խոչընդոտներով (լուսանկարներ)
Լոնդոն այցելողներին զարմանք է պատճառում մի հետաքրքիր հանգամանք: Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գետնի, աստիճանների, արգելապատնեշների ու մայթերի վրա ամենուրեք փակցված են երկաթի փոքրիկ կտորներ՝ տարատեսակ ձևերով:
Այդ երկաթների շնորհիվ քաղաքի ղեկավարությունը կենտրոնը պաշտպանում է ամենուրեք սլացող սքեյթերներից՝ նրանց ստիպելով սքեյթ քշել ուրիշ, առավել պակաս մարդաշատ վայրերում: