Մոսկվայում 16-ամյա տղան մահացել է iPhone-ի լիցքավորման սարքից ստացված էլեկտրահարումից
16-ամյա տղայի մարմինը հայտնաբերել են նրա հարազատները` դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, Մոսկվայի բնակելի շենքերից մեկի լոգարանում:
Փորձաքննության ժամանակ անչափահասի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել:
Չնայած բժշկական օգնությանը, զոհը տեղում մահացել է: Նախնական տվյալներով, անչափահասի մահը վրա է հասել էլեկտրահարումից: Տղան փորձել է հեռացնել բջջային հեռախոսի լիցքավորիչը:
Ցավոք, այս մահվան դեպքը առաջինը չէ: «Комсомолка» գրում է, որ անցյալ տարի 16-ամյա աշակերտուհին լոգարանում մահացել է կրկին այֆոն հեռախոսի հետևանքով: Հեռախոսը, որը միացված էր հոսանքից, ձեռքերից ջրի մեջ է ընկել:
Նույն տարվա փետրվարին 14-ամյա աղջիկը նույնպես մահացել է լոգարանում` էլեկտրահարումից: