Ֆրանսիացին նավով շուրջերկրյա շրջագայության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսամնկար)
Նավասպորտի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Գաբարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել առագաստանավով միայնակ շուրջերկրյա շրջագայություն կատարելու ժամանակահատվածի առումով: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Մարզիկը շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է 42 օր 16 ժամ 40 րոպե 35 վայրկյանում:
Այս արդյունքով նա 7 օրով գերազանցել է իր հայրենակցի ռեկորդը, որն անցյալ տարվա դեկտեմբերին սահմանել էր Թոմ Կովիլը՝ նույն հեռավորությունը հաղթահարելով 49 օր 3 ժամ 7 րոպեում:
«Երբ հատեցի եզրագիծը, դա խենթություն էր թվում: Ես փոքր-ինչ ցնցված էի, որոշ ժամանակ այնպիսի վիճակում էի գտնվում, որ նույնիսկ շարժվել չէի կարողանում», - լրագրողներին հայտնել է 34-ամյա ֆրանսիացին եզրագիծը հատելուց հետո: