«Էրեբունի» ԲԿ-ում հեռացրել են 160 կգ քաշով հիվանդ կնոջ երիկամը, լապարոսկոպիկ եղանակով
«Էրեբունի» ԲԿ-ում 160 կգ քաշով հիվանդ կնոջ երիկամը լապարոսկոպիկ եղանակով հեռացրել են չարորակ ուռուցքի պատճառով, հաղորդում է հիվանդանոցի կայքը։
2017թ. նոյեմբերի 25-ին Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունք է դիմել 53-ամյա Ա.Վ.-ն`վերջին 10 ամսվա ընթացքում մեզի մեջ արյան հետքերի առկայության գանգատներով:
Հիվանդի քաշը բաց վիրահատական միջամտություն անցկացնելու դեպքում կարող էր դառնալ հետվիրահատական շրջանում բարդությունների պատճառ` պայմանավորված արտահայտված ցավային համախտանիշի , երկարատև անկողնային ռեժիմի, թրոմբոէմբոլիայի հնարավոր զարգացման, վիրահատական վերքի ուշ լավացման հետ և այլն: Դրանից ելնելով որոշվեց անցկացնել լապարոսկոպիկ ռադիկալ նեֆրէկտոմիա:
Վիրահատության տևողությունը կազմեց միջինում 2,5 ժամ:
Հաջորդ օրը հիվանդի ընդհանուր վիճակը բավարար էր , գանգատներ չեն նկատվել, իսկ 3-րդ օրը նա դուրս գրվեց հիվանդանոցից: