Ինչպես կողոպտեցին Ջիգարխանյանին. նոր մանրամասներ (տեսանյութ)
6 հազար 904 ռուբլի. ահա այսքան գումար է մնացել Արմեն Ջիգարխանյանի մոտ կնոջից բաժանվելուց հետո: Քանի՞ միլիոն է Վիտալինա Զիմբալյուկ-Ռոմանովսկայան վերցրել: Եվ ո՞վ է օգնել նրան կողպոտել ժողովրդական արտիստին: Այս մանրամասները ներկայացվում են «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման նոր թողարկման ընթացքում: Այս մասին գրում է Ntv.ru-ն:
1935 թվականին ծնված Արմեն Ջիգարխանյանը և 1978 թվականին ծնված Վիտալինան ամուսնացան 2016 թվականի փետրվարի 25-ին: Զույգը երկու տարի էլ միասին չապրեց: Եվս մեկ շատ հետաքրքիր և խոսուն կետ նրանց ամուսնությունից: Ամուսինը պահել է իր ազգանունը, իսկ կինը՝ իրենը:
Զույգի աղմկահարույց ամուսնալուծությունը վերածվեց քրեական գործի: Կնոջը կասկածում են ժողովրդական արտիստի մասնավոր կյանքից ապօրինի կերպով կադրեր տարածելու մեջ: