Մադոննան ատամները զարդարել է ադամանդներով ու ոսկով
Մադոննան շարունակում է զարմացնել իր արարքներով: Սկզբում նա բլոգում էր տեղադրել իր ձեռքերի նկարները, որոնք թաքցված էր ձեռնոցներով: Իսկ հիմա նա զարմացրել է իր ցնցող ժպիտով: Սակայն դա կապված չէ նոր ատամներ ունենալու հետ, այլ ատամները զարդարել է ադամանդներով և ոսկով: Դա ընդունված է եղել դեռևս 80-ական թթ-ից և տարածված է մինչ այժմ: Դրանք պատրաստված են մաքուր ոսկուց: Դրանք ընդգծում են երգչուհու գեղեցիկ ատամները:
«Պետք չէ ինձ ատել այդ ամենի համար»,- ասել է Մադոննան: