Սաակաշվիլին իր մի քանի հազար համախոհների հետ երթ է անցկացրել Կիևի կենտրոնում (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են Կիևի կենտրոնում՝ իմփիչմենթի մասին օրենք ընդունելու համար: Հավաքատեղիում մի քանի հազար մարդ է եղել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Մարդիկ հավաքվել են Ուկրաինայի պետական դրոշներով և ուկրաինացիների ազգայնականների կարմիր-սև դրոշներով: Այնուհետև նրանք շարժվել են Կիևի անկախության հրապարակ:
Երթին ներկա է եղել նաև Սաակաշվիլին: «Ես երբեք կանգ չեմ առնի, ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ ինձ ազատեցիք»,- նշել է նա: