Պորոշենկոն երբեք չի կարող կոտրել ինձ. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն «երբեք չի կարող կոտրել»: Այս մասին հայտնում է «NewsOne» հեռուստաընկերությունը:
«Մեր պայքարը հարձակվողական կլինի ինչպես երբեք: Թող բոլորն իմանան. երբեք Պորոշենկոյին և իր խմբին ինձ և մեզ չի հաջողվել կոտրել: Մենք դա ցույց ենք տվել: Մենք կխոսենք նրանց հետ միայն մեկ բանի մասին՝ իրենց խաղաղ հեռանալու: Որպեսզի խուսափենք արյունահեղույունից, բռնությունից, դժբախտությունից: Դա մեզ պետք չէ»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև հայտնել է, որ Պորոշենկոն «իրեն փակել է խցում», և խոստացել է «օգնել ազատագրել Ուկրաինան»: