Հռոմի պապը նշում է իր 81-ամյակը (լուսանկարներ)
Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է իր ծննդյան 81-ամյակը:
Նա ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։
1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստիճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։
Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։
Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Ճիզվիտական և իգնատիոսական գեղագիտական ճաշակի շնորհիվ, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե Ձկնորսի մատանու փոխարեն ընտրել է արծաթեն և պահպանել նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։
Շարունակում է պահպանել եկեղեցու բաց և հյուրընկալ լինելը։ Չի աջակցում սանձարձակ կապիտալիզմին, մարքսիզմին կամ ազատագրման աստվածաբանության մարքսիստական տարբերակներին։ Ֆրանցիսկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները վիժումների, էվթանազիայի, հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության և կուսակրոնության վերաբերյալ։
Դեմ է գնողունակ պահանջարկին, չափից դուրս զարգացմանը և հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում կլիմայի փոփոխությանն դեմ ուղղված միջոցառումներին, որին է նվիրված նրա Laudato si’ (Գովեմ զՔեզ) շրջաբերականը։ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 2016 թվականի հունիսի 24-26-ը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելելեց Հայաստան: