50 Cent-ին սպառնում է 5 տարվա ազատազրկում` ընկերուհուն ոտքով հարվածելու համար
37-ամյա ամերիկացի ռեփ երգիչ Քերտիս Ջեքսոնի նկատմամբ, ով ավելի հայտնի է "50 Cent" բեմական կեղծանվամբ, ներկայացվել է մեղադրանք 5 կետով, որոնց թվում' նախկին ընկերուհու հանդեպ կիրառած բռնություն:
Համաձայն երաժշտի նախկին ընկերուհու ցուցմունքների' շուրջ 3 տարի ընկերություն անող զույգը հունիսի 23-ին մեծ վիճաբանություն է ունեցել: Վեճի ժամանակ "50 Cent"-ը ջարդել է տան կահույքը, ապա ոտքով հարվածել աղջկան:
Այս պահի դրությամբ աղջկա անունը նախաքննությունից ելնելով չի հրապարակվել: Եթե Լոս Անջելեսի դատարանը Քերտիսին մեղավոր ճանաչի, ապա վերջինս կդատապարտվի 5 տարի ազատազրկման և կվճարի 46.000 դոլար տուգանք:
Հիշեցնենք, որ սկանդալային երաժիշտն արդեն մի քանի անգամ կանգնել է դատարանի առաջ: