Մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը
Իսպանիայում 116 տարեկան հասակում վախճանվել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին՝ Անա Վելան, հաղորդում է Lenta.ru-ն:
Նա կյանքից հեռացել է Բարսելոնայի ծերանոցներից մեկում:
Վելան ծնվել է Կորդոբայի նահանգի Պուենտե-Խենիլ բնակավայրում: Իր երկարատև կյանքի ընթացքում նա աշխատել է դերձակուհի և խանութի տնօրեն՝ դաստիարակելով 4 երեխա:
Երբ 117 տարեկան հասակում մահացավ իտալուհի Էմմա Մորանոն, նա ճանաչվել է Եվրոպայի ամենատարեց բնակիչ այս տարվա ապրիլին:
Վելան աշխարհում ամենատարեցների շարքում երրորդն էր: Օգոստոսին իսրայելական Հայֆայում 114 տարեկան հասակում մահացավ աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Իսրայել Կրիստալը: