Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 %-ը, բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ, գրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից
Մեր ռազմավարական դաշնակիցն արդեն զենք է վաճառում Ադրբեջանին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայարիկյանը: Նրա խոսքով' մենք աշխարհի միակ պետությունն ենք, ում սպառնում են պատերազմով: Մեզ սպառնացող վտանգն ավելի է, քան տարածքներ կորցնելը: Թուրքիային ձեռնտու է, որ Հայաստանը համարվի հանցավոր պետություն, քանի որ 1 մլն մարդու գաղթական է դարձրել, իսկ Ադրբեջանը խոսում է ազգային-ազատագրական պայքարի տեսանկյունից:
Անդրադառնալով ՌԴ-ի զենք վաճառելուն Պարույր Հայրիկանը նշեց, որ ՌԴ-ն ասում է, որ զենք վաճառելը բիզնես է: «Պոռնիկի աշխատանքն էլ է բիզնես, բայց չէ որ կան երևույթներ, որոնք անբարոյական են»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի խոսքով' Հայաստանը դեռևս 1990-ականներին անկախության վերականգնման առաջին պահից սկսած պետք է աշխարհով մեկ ահազանգած լիներ, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 տոկոսը, բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ գրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: