Ապարանում նույնպես տոնածառ են տեղադրում (լուսանկարներ)
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տոնածառ են տեղադրում։
Համայնքապետարանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ սկսել և շարունակում է համայնքի տոնական զարդարման աշխատանքները: Համայնքի տոնական լուսավորությունը ապահովում են տեղի եւ Երեւանից հրավիրված հատուկ մասնագետները:
Ապարանի համայնքապետարանի փոխանցմամբ, քաղաքի տոնական զարդարման աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Ապարան համայնքի զարգացման խորհուրդը: Ապարանի բնակիչներին եւ հյուրերին այս տարի կդիմավորի 17մ բարձրությամբ, շքեղ լուսային էֆեկտներով զարդարված տոնածառը:
Տոնածառը բերվել է Գերմանիայից՝ համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի միջոցներով: Տոնածառի տեղադրման աշխատանքներին մասնակցել են Ապարան համայնքի ավագանին եւ տեղի բնակիչները:
Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ևս 20 տոնածառեր տրամադրվել են գյուղական համայնքներին: