Ինքնասպան է եղել Թուրքիայի նախկին վարչապետի որդին (լուսանկար)
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ավագ որդի Յավուզ Յըլմազին տանը մահացած է հայտնաբերվել, փոխանցում է թուրքական Milliyet գործակալությունը:
Հրազենային կրակոցից մահացած 38–ամյա որդուն հայտնաբերելուց հետո փորձագետները նշել են, որ մահը վրա է հասել գլխին արձակած կրակոցից։
Նախնական վարկածով Յավուզ Յըլմազն ինքնասպանություն է գործել:
Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են դուռը կոտրելուց հետո՝ տան ներսում ։
Նշենք, որ Յավուզ Յըլմազը եղբոր հետ բիզնես գործունեություն է ծավալել։