Հայերը ծագել են ամերիկացիներից. Գարիկ Մարտիտոսյան
Գարիկ Մարտիրոսյանը Ռուսական 1-ին հեռուստաալիքի «ՊրոժեկտորՊերիսՀիլտոն» (ПрожекторПерисХилтон) հումորային հաղորդման այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի թողարկման ընթացքում անդրադարձել է Թրամփի սկանդալային հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ըստ Թրամփի՝ ամերիկյան ազգը հաղթել է 2 համաշխարհային պատերազմ, փորել Պանամայի ջրանցքը, մարդ ուղարկել Լուսին և ծնկի իջեցրել կոմունիզմը: Այս հայտարարությանը անդրադառնալիս հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ասել է, որ ընդհանրապես բոլոր մարդիկ ամերիկացիներից են առաջացել:
«Հայերը առաջացել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, մ.թ.ա. 7-րդ դարից, ապա բնակություն հաստատել Գլենդելում, հետո տեղափոխվել Ռուսաստանով՝ Հայաստան», - ծաղրել է շոումենը:
Մյուս հաղորդավարը՝ Իվան Ուրգանտը, ով ազգությամբ հրեա է, հավելել է. «Մովսեսն էլ իր հերթին Ամերիկայից է բերել բոլոր հրեաներին, այնպես արել, որ Ատլանտյան օվկիանոսը ճեղքվել է, հրեաները տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ այդ ժամանակ դեռ մարդ չկար, հետո տեղափոխվել Եգիպտոս»:
Ինչ վերաբերում է բելառուսներին, ռուսներին և լեհերին, ապա Ալեքսանդր Ցեկալոն և Սերգեյ Սվետլակովը համաձայնեցին, որ այս եղբայրական ազգերը առաջացել են Բրայթոն Բիչի շրջակա ռեստորաններում: