Ուկրաինական հեռուստաալիքը Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել
Ուկրաինական «Espresso.TV» յութուբյան ալիքը‚ որը պատկանում է «Ազատություն ռադիոյին»‚ անհարմար դրության մեջ է հայտնվել: Պուտինի խոսքերի հեռարձակման ժամանակ սյուժեի վազող տողերում հայտնվել է բնութագիրն այն մասին‚ որ էկրանին երևում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այս սխալը կայծակնաբար հիմք է դարձել բազմաթիվ մեկնաբանություններ տարածելու համար ոչ միայն սովորական օգտատերերի շրջանում‚ այլև որոշ ուկրաինացի քաղաքական գործիչների:
Հատկանշական է‚ որ «Espresso.TV»-ն սերտ կապեր ունի Արևմուտքի լիբերալ շրջանների և ուկրաինական իշխող կուսակցության առաջնորդների հետ:
Ավելին‚ որոշ տվյալներով այս ալիքի շահառուներից է Արսենի Յացենյուկը: