«Գրին քարտ»-ով ԱՄՆ են ժամանում իրենց հասարակություններում «վատագույններից վատագույնները». Թրամփ
«Գրին քարտ» վիզաների վիճակահանությամբ Ամերիկա են մեկնում «վատագույններից վատագույնները»‚ ովքեր հետագայում արյունալի ահաբեկչություններ են կազմակերպում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ահաբեկիչները հարվածներ են հասցրել Նյու Յորքի փողոցներում և գետնանցումներում վերջին ամսվա մեջ երկու անգամ: Երկու դեպքում էլ նրանք երկիր էին ժամանել՝ օգտվելով մեր ոչ արդյունավետ էմիգրացիոն համակարգիվ‚ որը մենք այժմ հետևողականորեն ուղղում ենք»‚- նշել է նա:
Դրա հետ կապված՝ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսին հորդորել է դադարեցնել «Գրին քարտի» վիճակահանությունը:
Նա հարց է ուղղել, թե ի՞նչ համակարգ է դա: «Նրանք այդ համակարգով ժամանում են վիճակահանության շնորհիվ: Այդ երկրները մեզ տալիս են իրենց ամենավատ մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- նշել է նա: