Մոսկվայում ոստիկանները գտել են մումիայի վերածված կնոջ դին ու խորհրդավոր երկտող
Մոսկվայի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են մումիայի վերածված կնոջ դի: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը։
Վերոնիկա անունով կինը մենակ էր ապրում ու աշխատում էր դեղատներից մեկում՝ որպես մատակարար։ Նա անհետացել էր հարևանների տեսադաշտից 2015-ի ապրիլին։ Բնակարանի դուռը կոտրել ու բացել են միայն այն բանից հետո, երբ ներքևի հարկի բնակարանը ջուր է լցվել։ Բնակարանի պատուհանը բաց է եղել ամբողջ ընթացքում, դրա համար էլ տանտիրուհու մարմինը բառացիորեն մումիայի է վերածվել։
Ոստիկանները դիակի մոտ գտել են նաև երկտող։ Կինը գրության մեջ խնդրել էր իր մահվան մեջ մեղադրել այն դեղատան տնօրենին, որտեղ աշխատում էր։