«Հուսով եմ՝ 7-րդ հաղթողը կլինեմ ես». Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի և «Դեպի Եվրատեսիլին» մասնակցության մասին (լուսանկարներ)
Երգիչ Հայկ Կասպարովն օրերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Բարև» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Հայկն է, իսկ խոսքերը հեղինակել են Մարինե Պետրոսյանի հետ միասին: Տեսահոլովակը նկարահանվել է Yuron Production-ի կողմից: NEWS.am STYLE-ը գերմանաբնակ երգչի հետ զրուցել է նոր աշխատանքի և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում նրա մասնակցության մասին.
««Բարև» երգն արդեն մեկ ու կես տարի է՝ պատրաստ էր, իսկ տեսահոլովակը նկարահանվել էր անցած ամառ: Մտահաղացումն իմն էր, իսկ նկարահանումներն իրականացվել են Գերմանիայում և Իսպանիայում: Եղանակային պայմանների պատճառով, սակայն, մի քանի բան, որոնք պլանավորել էինք, չկարողացանք նկարահանել»,-նշեց Հայկը:
Խոսելով «Դեպի Եվրատեսիլ» նախագծի համար գրված երգի մասին՝ երգիչն ասաց.
«Այն իսպաներենով է՝ սիրային թեթեւ երգ է, կոչվում է «Enamorame»: Երգի հեղինակներն են Ռաֆաել Արտեսերոն եւ Խոսե Խուան Սանտանան: Ի դեպ, նրանց հեղինակած երգերից 6-ը տարբեր երկրների նախըտրական փուլերում հաղթել են, հուսով եմ՝ 7-րդ-ը կլինեմ ես»:
Մանրամասները՝ այստեղ.