Թաթար բնակչուհին իր ամուսնուն, որդուն և կատվին զոհված է հայտնաբերել
Թաթարստանում կինը, վերադառնալով աշխատանքից, հայտնաբերել է իր ամուսնուն, որդուն և կատվին՝ զոհված: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ի երեկոյան Չիստոպոլ քաղաքում: Ըստ տվյալների՝ որդին մահից առաջ զանգահարել է մորը և հայտնել, որ կատուն իրեն լավ չի զգում: Դրանից հետո կապը անսպասելի ընդհատվել է:
Վատ կանխազգացմամբ՝ կինը որոշել է զանգահարել տանը գտնվող ամուսնուն, որ համոզվի՝ արդյոք ամեն բան լավ է: 52-ամյա տղամարդը հասցրել է ասել «Ալլո», որից հետո զանգը ընդհատվել է: Կինը մտածել է՝ դրանք կապի ընդհատումներ են միայն և նշանակություն չի տվել:
Սակայն վերադառնալով տուն, նա հայտնաբերել է իր ամուսնուն, 23-ամյա տղային և կատվին՝ գետնին՝ մահացած:
Ըստ նախնական տվյալների նրանք մահացել են ածխագազից (CO):