Սեքս-աշխատողները խնդրել են Պուտինին չեղարկել մարմնավաճառության համար պատիժը
Սեքս-աշխատողների իրավունքները պաշտպանող ռուսական «Արծաթե վարդ» («Серебряная роза») կազմակերպությունը դիմել է Ռուսաստանի նախագահին, կառավարությանը և մարդու իրավունքների լիազորին` խնդրելով չեղյալ համարել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.11 հոդվածը, որով սահմանվում է մարմնավաճառության համար պատիժ: Այս մասին հաղորդում է Ura.ru-ն:
Ըստ կազմակերպության ղեկավար Իրինա Մասլովայի՝ մարմնավաճառների տվյալների բազայում հայտնվելու և խտրականության ենթարկվելու մտավախությունից աղջիկները չեն կարողանում իրավապահ մարմիններին դիմել, երբ ենթարկվում են բռնության:
«6,11 հոդվածի խստիվ չեղարկումը ես պահանջում էի 2012-ին, երբ սեքս-աշխատող աղջկան սպանեց հարբած ոստիկանը: Այն, որ մենք կարող ենք բանտարկել ոստիկանին, ոչ ոք չէր հավատում՝ միայն ես և նրա մայրը: Նրան ի վերջո դատապարտեցին 9 տարվա ազատազրկման և նշանակեցին 1 մլն. ռուբլի փոխհատուցում՝ աղջկա մորը:
Դատապարտվածը ամենաթեժ կետերում էր ծառայում և անգամ բողքարկման ժամանակ գոռում էր. «նա մարմնմավաճառ է, իսկ ես հերոս, ես հայրենիքն էի պաշտպանում, թմրամիջոցների շրջանառության դեմ էի պայքարում: Չարը պետք է պատժվի», — պատմել է նա: