Սանկտ Պետերբուրգում հաշվապահի բազմոցի մեջ 605 մլն ռուբլի են հայտնաբերել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկման ժամանակ ավելի քան 605 միլիոն ռուբլի են հայտնաբերել հին բազմոցի մեջ. հինգ հազար ռուբլիանոց թղթադրամները տուփերով թաքնված են եղել Նատալյա անունով 54-ամյա հաշվապահի բազմոցի մեջ: Այս մասին հայտնում է Фонтанка-ն:
Քննության տվյալների համաձայն՝ գումարները պատկանել են խարդախների, որոնք «մեկօրյա ընկերություններ» են ձևակերպել, իսկ այնուհետև կեղծ իրավաբանական անձինք զբաղվել են ապօրինի բանկային գործունեությամբ:
«Հաճախորդները» գումարներ են փոխանցել նրանց հաշիվներին՝ հետագա կանխիկացման նպատակով», — հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն: