ԱՄՆ-ում 30-ամյա տրանսգենդերը «չեզոք սեռի» երեխա է ունեցել
ԱՄՆ-ում բնակվող 30-ամյա տրանսգենդեր Կաչի Սալիվանը, ով 4 տարի թերապիաներից հետո տղամարդուց կնոջ է վերածվել, չեզոք սեռի երեխա է ունեցել։ Այս մասին գրում է 24tv.ua.ru:
Տղամարդուն հաջողվել է հղիանալ 27-ամյա Ստիվենից։ Երեխային անվանել են Ֆենիկս: Երեխան ծնվել է առողջ, 3,5 կգ. քաշով:
«Այն պահը, երբ երեխան ծնվել է և բղավել է, ուղղակի հրաշալի է։ Զարմանալի է իմանալ, որ դու կյանք ես տալիս փոքրիկ մարդու»,-նշել է Կաչին։
Ամուսինները հայտարարել են, որ երեխան կլինի չեզոք սեռի այնքան ժամանակ, մինչև վերջինս չհասնի գիտակցական տարիքի։